▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը կմեկնի՞ Վրաստան Դեդ Հասանի հուղարկավորությանը

Կարմիր գրիչը Facebook-ի իր էջում գրել է.

«Դեդ Հասանի մահը բավականին լուրջ արձագանքներ առաջացրեց հասարակական-քաղաքական լայն շրջանակներում: Շրջանառվում էր նույնիսկ նրա հայ լինելու վարկածը, ինչը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաստատեց Հրանուշ Հակոբյանը՝ լացակումած նշելով.

«Մենք բազմիցս մեր ազգի մեծ զավակին «Արի տուն» գրությամբ քսիվա ենք ուղարկել, սակայն նա չուզեցավ, նշելով, որ չի կարող անտեր թողնել անծայրածիր եղբայրական Ռուսաստանը:»

Հրանուշ Հակոբյանը նշեց նաև որ Հայփոստի հետ քննարկվում է «Դեդ Հասան» նամականիշների, իսկ Կենտրոնական բանկի հետ «Դեդ Հասան» դրամանիշների թողաքրկման հարցը՝ լավ ախպերներին օգնելու համար:

Նախատեսվում է հետմահու պարգևատրել «Գարեգին Նժդեհ» մեդալով, որը կհանձնի Հայաստանյան պատվիրակության կազմում Վրաստան մեկնող Էդուարդ Շարմազանովը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Կարեն Ավագյանը, Խաչիկ Ասերյանը(Հայոց արծիվները կապահովեն օդային տարածքի անվտանգությունը) և Գալուստ Սահակյանը(ով խոստանում է ժամանակավորապես Հայաստան-Վրաստան գիծ բացել և ցանկացողներին տեղափոխել):»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more