▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապը խոսել է Հայաստանից Արցախ ճանապարհի արգելափակման մասին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է արել լուծել այն։ Այս մասին նա ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա ուղերձում։

«Ինձ մտահոգում է Հարավային Կովկասում՝ մասնավորապես Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը: Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության ծանր հումանիտար վիճակը, որը կարող է էլ ավելի վատթարանալ ձմռանը: Բոլոր կողմերին խնդրում եմ պատասխանատվություն ստանձնել և պարտավորվել գտնել խաղաղ լուծումներ՝ ի շահ ժողովրդի»,- ասել է պոնտիֆիկոսը։

Հիշեցնենք՝ շաբաթվա սկզբին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը։ Դա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է և այժմ շրջափակման մեջ է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more