▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղփացածները, «հաբռգածներն» ու նրանց պաշտպանները...

Մեր գործունեության ընթացքում բազում զանգեր ու նամակներ ենք ստանում մեր ընթերցողներից, որոնց հավաստիությունը ճշտելուց հետո`դրանց անպայման ընթացք են տալիս` բարձրաձայնելով նրանց խնդիրների մասին ու փորձելով լուծում տալ հարցերին` որքանով որ կարողանում ենք:  

Մարդիկ , ովքեր անպաշտպան են ու որոնց իրավունքները ոտնահարվում են` հաճախ գրեթե ամեն օր ու յուրաքանչյուր  քայլին, վերջին հույսը դնում են իրենց խնդիրը հրապարակային ու հանրային դարձնելու մեջ` հույսով, որ արդարությունն ու ճշմարտությունը հնարավոր չի լինի խեղդել, եթե դրա մասին շատերն իմանան ու խոսեն:

Հասկանում ենք, որ Հայաստանում արդարադատությունը հաճախ պատրանք  է դառնում, քանի որ այն`  «ուժեղ» երևակայողները միշտ ծառայեցնում են իրենց  քմահաճույքով ու մոտեցմամբ:  Հասկանում ենք/ և դա մեզ չի խանգարում/, որ ուրիշի ցավի ու խնդրի մասին բարձրաձայնելով` նաև մեզ ենք հոգսի  տակ դնում` այդ նույն «թույլիկ ուժեղների» մոտ, որոնք իրենց ճիշտն ապացուցելու համար օգտագործել ու օգտագործելու են ամեն ինչ:

Սակայն մենք գնում ենք «Վա Բանկ»: Գնում ենք,  քանի որ չենք կարող ընդառաջ չգնալ այն մարդկանց, որոնց ձայնը դողում է, իսկ աչքն` արցունքոտվում իրենց խնդիրը ներկայացնելիս:  

Քանի  որ մեզ  զանգահարողներն ու նամակ գրողները որքան մեզ տխրեցնում են իրենց ճնշվածությամբ, միևնույն ժամանակ` հիացնում են իրենց խիզախությամբ և  քաղաքակիրթ լինելով, ու` ամենակարևորը` բարեկրթությամբ նույնիսկ այն մարդկանց հասցեին, որոնց դեմ իրենք բողոքում են ու որոնց պատճառով  են  իրենց դժբախտությունները, չարչարանքներն ու բողոքը

Եվ որքան էլ սպասելի է ու զզվելի , հակառակ պատկերն է` «պատասխանող» կողմում`  հղփացածներ ու հաբրգածներ, որոնք պատրաստ են հաշվեհարդար տեսնել ոչ միայն իրենց դեմ բողոքող քաղաքացուց, այլև դրա մասին գրող  լրատվամիջոցից:

Մեզ զանգահարած մեկն, օրինակ, «համբալ» էր անվանել իր  ընկերության դեմ բողոքող քաղաքացուն ու այդ մասին գրող լրագրողին: Սույն համբալին , անշուշտ, արժե ցույց տալ, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», սակայն ամեն ինչ` ժամանակին....իսկ այս երկար խոսքի միտքը նաև  այն էր, թե պետք է լսել` ինչպես են գործում ու խոսում իրենց ժամանակավոր տերերին ծառայող որոշ իրավաբանական ծառայությունների «վայ» ներկայացուցիչներ. նրանց հեգնանքով խոսքն ու դիմելաձև պարզապես զզվանք ու զայրույթ է առաջացնում ու նաև համոզմունք ` նրանց մասնագիտական ու նաև մարդկային չկայացած կերպարների մասով:  Նրանց համար ամեն ինչ շոու է, երևի` այդ թվում մարդկային ճակատագիրը...Նրանք մերօրյա բարքերի զավակներն են...

Նրանք ու նաև նրանց ժամանակավոր տերերը  միշտ շարժվում են հայտնի խոսքով`  «չես բռնվել, ուրեմն` գող չես...»:  Սակայն թող իմանան, որ  «բիրիքով» են բռնվելու ու պատժվելու

 

Asekose.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more