Հյուսիսային բևեռը սովորաբար ասոցացվում է սառույցի հետ, սակայն այսօր այն այդպիսին չէ: The Daily Mail-ի փոխանցմամբ երկու շաբաթում տաք եղանակը հանգեցրել է նրան, որ այն վերածվի լճի:
Նշենք, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրա կղզիները և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի հյուսիսային ծայրամասերը միասին կոչվում են Արկտիկա (հունարեն արկտիկա նշանակում է հյուսիսային): Այնտեղ, ի տարբերություն Անտարկտիկայի, ցամաք չկա: Այն պատված է Սառուցյալ օվկիանոսի լողացող սառույցներով, որոնց տակով հնարավոր է սուզանավով հասնել մինչև Հյուսիսային բևեռ: