▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ

Հայաստանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձով է հանդես եկել՝ ոգևորություն հայտնելով երկրում ապագա նախագծերի վերաբերյալ։ Սպասվում էր, որ Մասկը տեսաուղերձով հանդես կգա, սակայն դրա փոխարեն նա բացառիկ հայտարարություն է ներկայացրել, որը հոկտեմբերի 7-ին միջոցառման ժամանակ ընթերցել է ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովագիմյանը, հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն։ 

«Բարև բոլորին, ցավում եմ, որ այս անգամ չկարողացա գալ Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ կգամ: Ուրախ եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու կապակցությամբ՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական բանականության զարգացում, որը մղում է մարդկային հասկացողության սահմանները»,- ասել ված է ուղերձում:

Մասկը հաստատել է, որ հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը, քայլ, որն ակնկալվում է զգալիորեն բարելավել ինտերնետ կապը հեռավոր շրջաններում։ «Starlink-ի գերարագ արբանյակային ինտերնետը ներուժ ունի հեղափոխելու հաղորդակցությունը՝ հատկապես գյուղական վայրերում, օգնելով հաղթահարել երկրում թվային անջրպետը»,- գրում է աղբյուրը:

Բացի Starlink-ից, Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ինտելեկտի հետ կապված նախագծերում։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more