▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տարեդարձի ամենամեծ նվերը` Դորտմունդը հաղթեց շնորհիվ Մխիթարյանի. Հասմիկ Պապյան

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը, պատասխանելով  արվեստագետ Լևոն Մութաֆյանի շոհավորանքին, գրել է. 

-Հարգելի Պարոն Մութաֆյան, հենց նոր Դորտմունդի ֆուտբոլային թիմը հաղթեց շնորհիվ Մխիթարյանի երկու գոլի: Գերմանական հեռատեսիլի 1-ին ծրագրով այնքան շռայլ խոսքեր ասացին իր հասցեին և նաև կարճ հարցազրույց վերցրեցին իրենից, ամենուրեք նշելով նրա հայ լինելը: Իմ տարեդարձի ամենամեծ նվերն էր... Այնքան հպարտ եմ և երջանիկ: Կրկին անգամ շնորհակալություն Ձեզ շռայլ բարեմաղթությունների համար:

Լևոն Մութաֆյանը, տեղադրելով  Հասմիկ Պապյանի այս գրառումը, հետգրություն է թողել.

Այսքան համեստ կարող է լինել միայն առաջին մեծության ԱՍՏՂԸ... Հասմիկ Պապյանն աշխարհ է զարմացնում, պարտադրում համաշխարհային երաժշտական արվեստի մեծերին հիանալ իրենով, իսկ ինքն ուրախացել է Հենրիկ Մխիթարյանի երկու գոլով, հպարտացել, որովհետև ՀԱՅ Է՝ ինչպես Հենրիկ Մխիթարյանը...

 

Հիշեցնենք, որ Լևոն Մութաֆյանը գրել էր.

Այսօր աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննահի օպերային թատրոնի պրիմադոննա ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ Ծննդյան օրն է... Կանանց տարիքը հրապարակավ չեն ասում, ուստի ես էլ չասեմ՝ ընդամենը նշելով, որ մինչև 100-ամյակ երգչուհին այնքան ճանապարհ ունի, ինչքան կպահանջվի հասնել մինչև Լուսին ոտքով...


Սիրելի ՀԱՍՄԻԿ, գնահատության ու արժևորման խոսքեր շատ են հնչել, մեծարանքը եղել է անսպառ ու անպակաս, ուստի որևէ նոր բան չեմ կարող ավելացնել և ընդամենը կասեմ. թող այս ծննդյան օրն էլ լինի այնքան երջանիկ, որքան դու կկամենաս... Միշտ շողա աշխարհի բեմերում, միշտ քո անսպառ ու դյութող կանացիությամբ բեմում հաստատիր գեղեցկության հաղթանակը...

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more