Ի՞նչ է կատարվում Գյումրիում, որտեղ, հիշեցնենք, ավագանու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ են։ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է ․ Գյումրիում որոշ տեղամասերում փոփոխվում են ընտրությունների արդյունքները՝ նժարը թեքելով դեպի ՔՊ-ի կողմը։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն որոշ առավելություն ունի, բայց ընդդիմությունը ընդհանուր առմամբ հաղթում է՝ գերազանցելով 50%-ը։
Եթե, իհարկե, միանան ընդդիմադիր ուժերը։
Իսկ ահա Փարաքարում ընդդիմադիր միակ ուժը՝ «Միասնություն» դաշինքը, միայնակ հաղթում է ՔՊ-ին ու նրան սպասարկող մյուս երկու կուսակցություններին՝ հավաքելով ավելի քան 60%:
***
«Ասում է՝ «Մեռնեմ Նիկոլի կյանքին»» Սյուզի Բադոյանի ռեորտաժը Գյումրիից
Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։ |
***
Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Մարտուն Գրիգորյանի թիմակցին առևանգել են, այս մասին հայտնում են «Մեր քաղաքը» դաշինքից․ «Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»։ |
***
«Գյումրու 31/69 ընտրատեղամասի դիմաց գտնվում է ՔՊ-ի շտաբը, մարդիկ գալիս, մտնում էին այնտեղ, հետո այնտեղից ընտրատեղամաս, քվեարկությունից հետո վերադառնում էին մտնում շտաբն ու ոչ այնքան վստահություն ներշնչող պրոցես էր տեղի ունենում»,- «Թերթ»-ի հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ, ընտրությունների դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը։ Նրա խոսքով համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար: «Ես բացատրեցի, որ դիտորդ եմ ու իմ ֆունկցիոնալ պարտականությունն է այդ թվում տեսանկարահանելը, այնպիսի կասկածելի դրվագեր, ինչին որ ականատես եղանք»,- ասել է Տեր-Նակալյանը: |
***
«Գյումրիում «Ձյունիկ» մանկապարտեզի դիմաց ՔՊ-ի թեկնածուն ուղղորդումներ է անում»․ Լիզա Գասպարյան
ՔՊ-ականները փորձում են խոչընդոտել խախտումն արձանագրելուն Գյումրիի 31/70 տեղամասում. Հայաքվե
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայսանը գլխավորում է «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը։ Քիչ առաջ նա կատարեց իր ընտրությունը։ Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն ասաց․ «Եթե Գյումրու ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը շատ ձայն հավաքեց, միանշանակ, մենք միանալու ենք իրեն՝ առանց պաշտոն զբաղեցնելու»,- ասաց Ղուկասյանը՝ բացառելով ՔՊ-ի հետ միավորվելը։ |
«Քվեարկեցի հանուն Գյումրու իշխանափոխության»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը, ով գլխավորում է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ «Մենք կոչ ենք արել ընդդիմադիրներին սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին»,- ասաց Սիմոնյանը։
***
«Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա եմ կազմելու, ես նման բան չեմ հայտարարել։ Ես ՔՊ-ական չեմ եղել, հեղափոխական եմ եղել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը: Լրագրողները կատակեցին, թե նրան ֆայտոնով էինսպասում։ Դիտարկմանը՝ ՔՊ-ի ակտիվ պրոպագանդիստ Քրիստինե Հալաջյանին ի՞նքն է հրավիրել Գյումրի՝ Թումանյանը պատասխանեց. «Ոչ, ինչպես բոլոր հայերը, նա նույնպես Գյումրի գալու իրավունք ունի: Ես բոլորի հետ էլ շփվում եմ: Ես կրոնական կազմակերպություններին չեմ ճանաչում»: Նա հերքեց, որ աղանդավորների հետ կապ ունի։ «Ի՞նչ է սպասվում Գյումրիին` ապոկալիպսի՞ս, հանձնելո՞ւ են Գյումրին»,- հարցրեց լրագրողը, ինչին ի պատասխան Թումանյանն ասաց․ «Գյումրիից կարող է նոր հեղաշրջում, հեղափոխություն տեղի ունենա»: |
***
Քվեարկեցի հանուն քաղաքի, հանուն ՀՀ-ի»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասաց «Եվրադաշինք» կուսակցությունների թեկնածու Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ ընտրություններն քաղաքացիների մասնակցության ակտիվությունը պայմանավորված է քաղաքական ուժերի թվով։ Նա կրկնեց, որ չեն պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ «Որևէ կոալիցիոն բանակցություններ չենք վարել, չենք վարելու»,- ասաց Բարսեղյանը։ |
***
Լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով, որ ըստ լուրերի Սարիկ Մինասյանի շտաբից ուղղորդում են մարդկանց։ «ՔՊ-ի Գյումրու թեկնածու Սարիգ Մինասյանի թաղերում ենք։ Ենթադրաբար ՔՊ-ի քարոզչական որջ էր հայտնաբերածը կամ ընտրողների կանտրոլի գրասենյակ»,- գրում է Բադոյանը։ Լրագրողն արձանագրել է, որ շտաբ կոչվածն անմիջապես ընտրատեղամասի հարևանությամբ է․ «Ասում են մարդկանց ներկա-բացակա եք անում»,- լրագրողը հարցրեց շտաբի աշխատակցին, ով իհարկե հերքեց և թույլ չտվեց ներսում նկարահանումներ կատարել։ *** Ինչպես հայտնի է մարտի 28-ին Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի եզրափակիչ հավաքին մարդիկ էին բերվել Երևանից, Շիրակի մարզի այլ համայնքներից: Անդրադառնալով այս փաստին Գյումրիում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Այո, ես չեմ ժխտում, որ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականոն է: Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից։ Մենք ունենք կուսակցական համայնքի ղեկավարներ, որոնք, բնականաբար, վարչական ղեկավարներ են նշանակում շատ դեպքերում էլի մեր կուսակցության անդամներին, ինչն է էստեղ զարմանալի: Այնտեղ մարդիկ կային, որոնք վերջին օրերին այս կամ այն կերպ եղել են Գյումրիում և ներգրավված են եղել քարոզչական աշխատանքներում, ինչը նորմալ և բնականոն է» *** Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ |
***
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․ «Խախտման արձանագրում․ Գյումրու 31/69 տեղամասային կենտրոնի դիմաց տեղակայված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբը։ Արձանագրվել են մարդկային կուտակումներ ու մարդկանց ուղղորդումներ։ |
Քիչ առաջ «Երկիր» լրատվականը տեղեկություն է ստացել, որ այս պահին Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի շտաբ են մտնում մարդիկ և դուրս գալուց հետո շտապում ընտրության։ «Թե ինչ է տեղի ունենում ներսում՝ անհայտ է»,- հայտնում է լրատվականը՝ հավելելով, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կողմնակիցները խոչընդոտում են ընտրական համակարգի աշխատանքը և վիրավորում լրագրողներին։ |
«Հեռու կանգնեք, երեխեն կվախենա»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցն այսպես սկսեց Գյումրու համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նա քվեարկեց թիվ 31/53 ընտրատեղամասում։ «Ընտրեցի հանուն զարգացող Գյումրու։ Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար։ Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը կտեսնեք»,- ասաց Մինասյանը՝ նշելով, թե համոզված է, որ 50+1 ձայն անպայման կհավաքի։ «Վաղը կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք ու կխոսանք»,- լրագրողներին ասաց Մինասյանն ու, շատ հարցեր անպատասխան թողնելով, հեռացավ։ |
***
Գյումրու 31/18 ընտրատեղամասում քվեարկեց «Իմ հզոր համայնք» կուսակցությունով առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ «Էս քաղաքը երիտասարդանալու կարիք ունի։ Գյումրին պետք է երիտասարդանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մխիթարյանը։ «Վերջին 15 օրը վերլուծելուց հետո կարող եմ ասել, որ ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե Քպ-ի հետ, այլ պետական վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի բարեկամ ԱԱԾ պետի հետ, ով օդում կախված լուրերի համաձայն ինչ որ բաներ է անում, որը մինչև օրվա վերջ պարզ կլինի․․․ Ես ընտրություն կատարեցի հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, անցյալի հետ կռիվ չունեցող ու իր լուսավոր ապագան կերտող Գյումրու»,- ասաց Մխիթարյանը։ Նրա խոսքով ընրությունները նորմալ ընթացք ունեն, թեպետ որոշ տեղամասերում կուտակումներ կան։ |
***
«ՀայաՔվե»-ն հայտնում է․ «Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ»։ |
***
Գյումրու 31/51 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Մեր քաղաքը» դաշինքով առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Նա ընտրության էր եկել կնոջ և որդու հետ։ «Ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ շարունակելով․ «Եթե 50+1 չկարողացանք հավաքել, ընդդիմադիր ուժերով համաձայնության կգանք, որպեսզի Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չվերցնի․․․Ես ընտրել եմ հանուն համերաշխ, բարեկարգ ու համախմբված Գյումրու»։ |
***
«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Գյումրիի 31/69 տեղամասն է, որտեղ տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»: Գյումրիում ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 111 հազար 236 ընտրող։ Այստեղ պայքարի մեջ է մտել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն․ *** |
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․ «Տեսանկարահանման կարգի խախտումների արձանագրում․ |