aravot.am-ի փոխանցմամբ Կոմիտաս 5 հասցեի մի խումբ բնակիչներ այսօր Երեւանի Քաղաքապետարանի առջև հավաքվել և հանդիպում են պահանջել գլխավոր ճարտարապետի հետ: Նրանց դիմավորել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն ու քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը:
Բնակիչները բողոքել են, որ շինարարությունը կանգ չի առնում. «Շարունակում են փորել ու փորել: Էն էլ Կոմիտաս 7 շենքի տակ: Ինչ է մե՞ղր է էդտեղ քսված»: Ա. Վարդանյանն էլ բացառել է, որ 7-րդ շենքի տակը փորվում է. «Հնարավոր չէ փորել, եթե փորեն` Կոմիտասի 7-րդ շենքը կփլվի»: Բնակիչներն էլ շարունակեցին. «Բա էդ ենք ասում` փլվում է: Էսքան ժամանակ մի ղեկավար եղե՞լ է այնտեղ, մի ճարտարապետ եկե՞լ, տեսե՞լ է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում