▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չի հավաքվել այդ 30 միլիոնը

ԼՂՀ փոխվարչապետ, 

գեներալ-լեյտենանտ  

Արթուր Աղաբեկյանին

 

 

   Հարգելի ընկեր Արթուր...

   Կարդացի համացանցում 29.11.2013թ. տրված Ձեր անկեղծ հարցազրույցը, կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամե-նամյա հեռուստամարաթոնի ընթացքում անհրաժեշտ 30 միլիոն ԱՄՆ դոլար գումար չհավաքվելու խնդրի հետ:

   Ծանոթ լինելով Ձեր` Արցախին ազնվորեն ծառայելուն և նվիրվածությանը, ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել, «...որ ամեն մեկս 1200դրամ չտվեցինք, մի անգամ պիցցայից չհրաժարվելու համար...»:

   Այլ`

       30միլիոն չհավաքվեց, որովհետև աշխարհասփյուռ մեր հայրենակիցների աչքի առջև`

   -ըստ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Վ. Զուրաբյանի 20.11.2013թ. հայ-տարարության` պարզվում է,որ բարձրաստիճան որոշ պետական պաշտոնյաների կողմից պետական բյուջեից թալանվել է 2,5 միլիարդ դոլլար,

   -ըստ «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի նախագահ Մարգարյանի 15.07.2013թ. հայտա-րարության` պարզվում է,որ ՀՀ պետբյուջեում առկա 2 միլիարդ 600 միլիոն դոլլարի եռակի չափով գումարներ տեղավորված են Օֆշորային գոտիներում,

   -ըստ մամուլի հրապարակումների` միայն 2012-13թթ.-ին «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ մեկ միլիարդ դրամի կասկածելի շին . վերանորոգման աշխատանքներ և փողերի լվացման գործարքներ:Նույն ընկերությունում տարիներ շարունակ առանց աշխատելու աշխատավարձ են ստացել որոշ «արտոնյալներ»:

   -Գորիսի նախկին ՇՄՇ-21 շինարարական կազմակերպության վարչական շենքը պետությունից գնվել է (սեփականաշնորհվել է) 9 միլիոն դրամով և կարճ ժամանակ անց այն նորից վաճառվել է պետությանը 89 միլիոն դրամով: Հրապարակվել են նաև Գորիսի քաղաքային համայնքի կողմից կատարված  բազմաթիվ աղաղակող այլ գործարքների մասին,

   -2013թ.-ի հունիսի 1-ին Գորիս քաղաքում ոճրագործություն իրականացրած մարդասպան-հանցագործները գտնվում են ազատության մեջ,իսկ ցավալի ավտովթարի մասնակից,առողջական լուրջ խնդիրներ ունեցող հայտնի արվեստագետ Վ. Պետրոսյանը գտնվում է անազատության մեջ,

   -Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի արժանի ասպետ Ժ. Սեֆիլյանը ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Ս. Բաբայանից պարգև ստացած զենքի համար (համարվել է իբրև ապօրինի) 2007թ. ազատազրկվել է տևական ժամանակով,իսկ նախկինում մի քանի անգամ դատապարտված մեկին ինքնաշեն զենք (որը նույնպես օգտագործվել է հունիսմեկյան ոճրագործության ժամանակ) նվիրած նախկին ոստիկանապետը դեռևս գտնվում է  Բաղրամյան 26-ում:

   Այսպես կարելի է շարունակել մինչև հաջորդ ամենամյա հեռուստամարաթոնը:

   Հավատացած եղեք,որ այս և շատ-շատ այլ անարդարություններին և անօրինականություններին վերջ տալուց հետո,ոչ թե 30,այլ 130 միլիոն դոլար հավաքելու դժվարություն չի առաջանա:

 

   Հարգանքներով`

  ՀՀ Ոստիկանության Գորիսի

  վետերանների խորհրդի նախագահ

  Ռ. Հակոբյան

 

                                      ք. Գորիս

                                   30.11.2013թ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more