▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է վարձակալը շենքը հասցրել այս վիճակին.Ճարտարապետները` «Զվարթնոց»-ի հին շենքի քանդման մասին

«Դժվար է ասել` որևէ քննարկում լինում է, թե ոչ: Թափանցիկ ոչինչ չի արվում: Կա Հանրային խորհրդի և Քաղաքապետարանի բացասական վերաբերմունքը»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին` ասաց արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` խնդրին անդրադառնալիս արված հայտարարությանը, թե այդ տարածքում այգի և մակետ է լինելու, Ռուբեն Արևշատյանն այս ամենի մեջ հակասութուն է տեսնում:

«Այգի ստեղծելու և մակետը դնելու մասին վարչապետի խոսքը, որքան հասկացանք, օրինակ էր ուղղակի: Օրիգինալը քանդելը և  փոխարենը մակետ տեղադրելն արդեն խնդրահարույց է»,-նշեց արվեստաբանը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով սա մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է և այդ ժամանակաշրջանի համար լավագույն գործն է, իսկ շենքը ընդամենը խնամքի կարիք ունի:

Ճարտարապետ Զոհրաբ Բաուերի խոսքով էլ մենք խնդիր ունենք իրավական դաշտում, որ պետք է լուծենք, քանի որ ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին:

Սարհատ Պետրոսյանի կարծիքով էլ ելակետ պետք է ընդունել շենքի պահպանությունը և լուծումներ գտնել:

Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա ճարտարապետը համոզված է, որ պետք է այս ամենը լինի մինչ որոշում ընդունելը և ոչ թե հակառակը:

Բանախոսների հավաստմամբ` կան հանգույցներ, որոնք պարզապես, ասենք խոնավության պատճառով քայքայվել են, բայց, սա քանդման հիմք չի կարող հանդիսանալ: Այստեղ հարց է ծագում, թե ինչո՞ւ է վարձակալը շենքը հասցրել այս վիճակին, պարզապես պետք էր խնամել, ուրեմն միտում գոյություն ուներ:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more