▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են անընդհատ ասֆալտ փռում Աբովյանի ու հարակից նորմալ ճանապարհների վրա

Պարզապես ցնցող բան տեսա Էրեբունի փողոցում։ Այս տարի չգիտեմ, թե ինչպես մայթեզրի քարերի հատկացված գումարով իրոք դրվել էին մայթեզրեր, բայց դե առանց ուտոցու չէր անցել ու որոշ տեղերում «հին քարերը» նույնպես թարմի տեղ տեղադրվել էին։ Այդուհանդերձ, ձևավորված մայթերը, ոչ թե սալիկապատ են, այլ դա էլ գրպանվել է ու դասական ասֆալտով է արվել... բայց դե ամեն ինչ Հայաստանը չէր լինի, եթե չպարզվեր, որ ջրագծերի, թե ինչ գծերի վրա աշխատանքներ կան անելու նույն հատվածում ու պետք է Էրեբունի փողոցի լայնքով առնվազն 5-6 տեղ քանդել, այդ թվում և օրեր առաջ մայթերին փռված ասֆալտը։ Ստացվում ա մի աշխատող խումբը պատկերացում չունի մյուսի գործունեության մասին...

Կենտրոն համայնքում մի քանի ծանոթ ունեմ ու վերջերս արվող գրառումները, թե ինչո՞ւ են անընդհատ ասֆալտ փռում Աբովյանի ու հարակից նորմալ ճանապարհների վրա, ինձ համար պարզվեցին։ Մարդիկ բացատրեցին. «փողը տալիս են ու պահանջում են աշխատանք»... իրանք էլ անում են. այո անում նույն նորմալ ասֆալտի վրա, քանի որ չկան մեխանիզմներ ծախսն ուղարկելու Կենտրոն համայնքից դեպի Էրեբունի, մեր թաղամասի փողոցները մնում են անմխիթար վիճակում։ Համենայն դեպս երազանքի պես բան է դարձել Արցախի մնացած, Էրեբունի, Ազատամարտիկների ու Աթոյան փողոցներում տեսնել Մաշտոցի պողոտայի պես հարթ ասֆալտ ու նորմալ, սարքին ճանապարհ: 

Գևորգ հեթանոս Ղազարեանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more