▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ գումարները մեր վճարած հարկերից է գնում։ Բայց բոլորին հետաքրքրում է, որ «Հայփոստի» տնօրենը Հայկ Կոնջորյանի կինն է, որը 3-4 միլիոն աշխատավարձ է ստանում։
Կներեք, ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա։
Հարցի հասցեատերը Կառավարությունն է, որը նշանակում է «Հայփոստի» տնօրենին ու որը միլիարդներ է հատկացնում «Հայփոստին»»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more