▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց

Սեքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից. Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ,հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ (այստեղ պետք է չհամաձայնել,քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները),իրավիճակային գործոններով(անհարմարություն,սեքսի անպատեհ ժամանակ):Կանայք իհարկե այս հարցում առավել պահանջկոտ են.հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով,արոմատիզատրներով, անհարթություններով,բեղիկներով պահպանակներով էքսպերեմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է):Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը:Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ:Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը:Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է(գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ):Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը(բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ): Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց.օրինակ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ(բենզոկային,քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը:

Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում. Պահպանակի չկիրառելը կամ օգտագործման տեխնիկային չտիրապետելը պայմանավորված չէ անհատի մասնագիտությունից,մտածելակերպից կամ ինտելեկտուալ մակարդակից,ավելին,հաճախ այս հասարակ մեթոդից չօգտվելու պատճառով անցանկալի հղիություն և սեռավարակներ է արձանագրվում բարձր ինտելեկտ և բարձրագույն կրթություն ունեցող անհատների մոտ,ինչը իմ կարծիքով պայմանավորված է նրանով,որ նրանք առավել հաճախ սեռական կապեր են ունենում իրենց կարծիքով վստահելի և լուրջ զուգընկերուհիների հետ, և ավելորդ են համարում պահպանակի օգտագործումը(թեթևաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կկիրառեին պահպանակ):

Պետք է հիշել, որ ներկայումս սեռավարակները դարձել են դեղորայքակայուն և ունեն խրոնիզացիայի հակում,ուստի չպետք է վտանգել առողջությունը. Այն շատ դժվար է վերականգնել:

 


ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան

sexology.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more