▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է դդումն օգնում նիհարել․ Ներկայացնում է էնդոկրինոլոգը

Դիտեք նաև՝

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Աշունն ինչպես հայտնի է, վառ գույների, հարմարավետ ու տաք երեկոների եւ սեզոնային բանջարեղենների սեզոնն է։ Աշնան գլխավոր խորհրդանիշներից է դդումը։ Այն ոչ միայն համեղ ճաշատեսակների ու խորտիկների հիմք կարող է դառնալ, այլ նաեւ՝ պարունակում է բազմաթիվ վիտամիններ ու օգտակար միներալներ, որոնք օգնում են պահպանել առողջությունն ու գեղեցկությունը։ Դդումը, ըստ ռուս բժիշկ էնդոկրինոլոգ Մարիա Կոլոշինայի, նաեւ կարող է օգնել հատկապես ավելորդ քաշ ունեցողներին՝ նիհարելու եւ բարձր խոլեստերինը կարգավորելու հարցում։ Այն պարունակում է հատուկ վիտամին, որն արագացնում է նյութափոխանակությունն ու ճարպի այրումը։ Իսկ ինչպես հայտնի է, որքան արագ է ընթանում մեթաբոլիզմը, այնքան ավելի քիչ հավանական է, որ մարդը ավելորդ կիլոգրամներ կհավաքի։

Դդումն հատկապես օգտակար է ճարպակալում ունեցողների համար։ Այն նաեւ օգնում է ոսկրային եւ հոդային հիվանդությունների դեմ պայքարին, որպես արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց։ Պարունակում է ցինկ, որն ամրացնում է իմունիտետն ու կարգավորում արյան մեջ շաքարի պարունակությունը, բարելավում եղունգների, մազերի եւ մաշկի որակը։ Այստեղ կարեւոր է այն, որ դդմով կերակրատեսակները, ըստ Կոլոշինայի, պատրաստվեն բուսական յուղով, որն օգնում է վերջինիս օգտակար տարրերի պահպանմանն ու օրգանիզմում արագ յուրացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more