▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են մսամթերքը կեղծում Հայաստանում

Բոլորիս համար գաղտնիք չէ,որ մեր երկրում հասարակ սպառողներս ապահովագրված չենք տարատեսակ կեղծումներից,այսօր ես կփորձեմ ներկայացնել մի քանի սննդատեսակներ որոնք կեղծվում են և ինչպես են կեղծվում:
Տեղական բրոյլեր- Ժամանակին մեր հայ տնային տնտեսուհիները բողոքում էին,երբ տապակում են տեղական բրոյլերը տապակելու ընթացքում նորմալ չի կարմրում և մեծ քանակությամբ ջուր է անջատվում մսից: Դրա պարզ մեկնաբանությունը կայանում էր նրանում, որ որոշ ընկերություններ ուղղակի շատ էժան ներմուծում էին արտասահմանյան բրոյլերը,ջրի մեջ հալեցնում վերափաթեթավորում, սառեցնում և արդյունքում գինը բարձրանում էր գրեթե 2 անգամ, չհաշված, որ ներսում էլ ջրի կուտակումը մոտ 20% ավել քաշ էր ապահովում:
Խոզի միս- Վերջին տարիներին մեծ թափ ստացավ Բրազիլիայից և Ռուսաստանից 
խոզի ամբողջական մարմնի և այսպես կոչված չալաղաջի ներմուծումը,որի գինը մեզ մոտ գրեթե կրկնակի էժան էր:Դե բնականաբար նման առիթից չէին կարող չօգտվել մսի վաճառքով զբաղվող որոշ կետերի ,ինչպես նաև սննդի օբյեկտի որոշ տերեր:Հատկապես նախկին «Տաշիրին»  հարակից մսի պասսաժում պիտի լավ գիտակ լինես որպեսզի չխաբվես և թանկ գնով տեղականի տեղ ներմուծված միսը չհրամցնեն: Իսկ Սննդի օբյեկտնորում՝ հատկապես հարսանյաց սրահներում վերցնելով այդ միսը՝ խորոված անելուց առաջ մշակում են հանքային ջրով, կիվիով որոշ դեպքերում քացախով, դրա համար էլ բոլորդ զգացած կլինեք, որ շատ հարսանյաց սրահներում մատուցված խորովածը լինում է անբնական փափուկ ու հեշտ ծամվող: Եվ մի բան էլ ավելացնեմ, զգացած կլինեք, երբ դուք կամ ձեր ընտանիքի որևէ անդամը խորոված եք պատրաստում տևում է մոտ 35 րոպե, իսկ որոշ սննդի օբյեկտներում ձեր պատվիրելուց 10 րոպե հետո պատրաստ է:Հետևությունը թողնում եմ ձեզ:
Գառի միս-Գառի մսի պարագայում մեզ թվում էր թե այստեղ չի կարող որևէ կեղծիք լինել, քանի որ չունենք ներմուծում, այստեղ էլ կան որոշակի տեխնոլոգիաներ: Այստեղ էլ տարիքով ոչխարի միսն են հրամցնում գառի մսի տեղ, մոտ 1 օր ոչխարի միսը թողում են ջրի մեջ,մսի գույնը բացվում է և նմանվում է գառին, շատ դեպքերում էլ ուլի միսն են հրամցնում գառի տեղ: Նման կեղծիքից խուսափելու համար միշտ նայեք կողոսկրերին հաստությանը,եթե հաստ եղավ ուրենմ հաստատ փորձում են խաբել:
Տավարի ապխտած ֆիլե-: Որոշ մսի կետերում, օրինակ «Տաշիր»-ի կողքի մսի կետերում ցանկի մեջ կկարդաք ձիու միս, դա պատահական գրված չէ, երբեմն տավարի մսի տեղ հենց ձիու միս են հրամցնում: Դուք զգացե՞լ եք, որ Հայաստանում տավարի հում ֆիլեն ավելի թանկ է՝ մոտ 3800 դրամ, քան ապխտած ֆիլեն 3200-3400 դրամ: Ներքևում կտեղադրեմ տեսնյութ կտեսնեք ինչը ինչպես է լինում է, եթե ցանկություն լինի կարող եմ խոսել նաև ձեթի, թթվասերի, կարագի,սև և կարմիր պղպեղի,սուրճի և շատ այլ ապրանքատեսակների մասին:

Տեսանյութը և գրառումը` Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more