▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը կոտրեց թևը Ռիո-2016-ում

Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում, երեկ, նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից։

«Մարզիչները լավ կանեին, որ Անդրանիկի համար թեթև քաշ պատվիրեին, արդեն մեդալ ունեինք»,-այսպես են արձագանքել հայ ծանրորդի վնասվածքին համացանցի օգտատերերն ու շուտափույթ ապաքինում են մաղթել նրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more