▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կարելի է կանանց էքստազի հասցնել քթի միջոցով

Կանայք, որոնք կորցրել են կյանքի համն ու տխուր են այդ պատճառով, այսուհետ կարող են վերածվել սեքս-գիշատիչների մատի միայն մեկ շարժումով: Ամերիկացի բժիշկները ստեղծել են սեքսի խթանիչ` քթի համար նախատեսված հատուկ սփրեյ: Բավական է մի քանի անգամ սեղմել սփրեյը քթի մոտ և միանգամից ուզում ես տրվել առաջին իսկ պատահած, քիչ, թե շատ նորմալ տղամարդուն: Ֆրիգիդության դեմ դեղանյութի ստեղծողներից մեկը` Կարլ Սպանան պնդում է, որ այն կանանց ավելի զգայուն է դարձնում: «Սա սեռական հորմոնի սինթետիկ տարբերակ է, որն անտարբեր չի թողնի նաև տղամարդկանց»,- ասել է նա:

Ոչ մի վիագրայի հետ այս դեղանյութը համեմատելու կարիք չկա: Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված հաբերի` այն ազդում է ուղեղի վրա, խթանում այն ռեցեպտորները, որոնք պատասխանատու են սեռական ցանկության համար:

Մինչ կանանց վրա սփրեյը փորձարկելը, գիտնականներն այն փորձարկել են առնետների վրա: Հենց որ սփրեյը փչել են, առոնետները «խելակորույս» դեսուդեն են ընկել` զուգընկեր փնտրելով, ընդ որում, ուշադրություն չդարձնելով զուգընկերոջ արտաքինին:

Այնպես որ դժբախտությունից և տհաճ իրավիճակներից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս դեղանյութը չկիրառել հասարակական վայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more