▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս վստահեմ իմ ապագան նրան

Լավ, ես չեմ, դուք եք. ինչպե՞ս վստահել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կենսաթոշակային երաշխիքային ֆոնդին:

Ծրագիրն ինքնին շատ դրական կողմեր ունի. գումարը կտրամադրվի մեր բանկերին, որն էլ կբերի վարկային տոկոսների իջեցման (սա միայն մեկ առավելություն): ԲԱՅՑ...

Այստեղ հարցը վստահելն է: Ես ինքս չեմ վստահում մի բանի, որի գլխին կանգնած է այդ մարդը` իր մարդկանցով հանդերձ, քանի որ մի քանի տարի է, ինչ նա ամեն օր մի վնաս է հասցնում իմ երկրին` այսօրվա դրությամբ հասցնելով այն անդունդի եզրին:

Այստեղ հարցը այդ ֆոնդին չի վերաբերում, այլ ֆոնդը ղեկավարող մարմնին, ով, ըստ իս, ոչ մի գրամ վստահության չի արժանացել ժողովրդի կողմից:

Եվ այսպես, ինչպե՞ս վստահել իմ ապագան մի մարդու, ով ներկա պահին քանդուքարափ է անում իմ ներկան... Իհարկե ոչ մի կերպ:

Գոռ Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more