▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես խաբեությամբ դարձան միլիոնատեր

Ոստիկանության Մալաթիայի բաժնում  նյութեր են ստացվել, որ 1988 թ. ծնված Մհեր Մ.-ն 2012 թ. դեկտեմբերի 24-ին Սովետաշենի ավտոշուկայում ծանոթացել է 1959 թ. ծնված Գագիկ Մ.-ի հետ, որն առաջարկել է գնել իր տիրապետման տակ գտնվող, սակայն 1980 թ. ծնված Տիգրան Պ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն, խաբեությամբ, գույք հափշտակելու դիտավորությամբ, պայմանավորվածություն են ձեռք բերել Մհեր Մ.-ի հետ՝ նշված ավտոմեքենան 4.500  դոլարով վաճառելու վերաբերյալ, և այն տրամադրել են նրան` կանխիկ ստանալով 1.000.000 դրամ:

Հաջորդ օրը Մհեր Մ.-ից ստացել են ևս 360.000 դրամ և պայմանավորվել ավտոմեքենան  հաշվառումից հանելուց հետո վերահաշվարկ կատարել: 

Ս/թ. մարտի 18-ին Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն նշված  ավտոմեքենան հաշվառումից հանելու մասին կեղծ փաստաթուղթ են տրամադրել Մհեր Մ.-ին, իսկ վերջինս մարտի 20-ին նրանց է ուղարկել ընդհանուր գումարի մնացած մասը՝ 500.000 դրամ:

Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն խաբեությամբ Մհեր Մ.-ից հափշտակել են խոշոր չափերի հասնող 1.860.000 դրամ:

Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական  օրենսգրքի  178 հոդ 2-րդ մասով հարուցվել է  քրեական  գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more