▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռում ուղևորը ձեռնաշարժությամբ է զբաղվել

Էրզրումից Ստամբուլ չվերթ կատարող թուրքական ինքնաթիռում ուղևորներից մեկը զբաղվել է ձեռնաշարժությամբ (մաստուրբացիա), ինչն առաջացրել է կին ուղևորների դժգոհությունն ու զայրույթը:

Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբեր.am-ը` հղում անելով թուրքական «CNNTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացի Ս. Չ.-ն ուղևորության ժամանակ հայացքով սևեռվել է ինքնաթիռում գտնվող երկու կնոջ վրա ու բացահայտորեն սկսել զբաղվել ձեռնաշարժությամբ:

Կանայք հանդուրժել են անպարկեշտ այդ վարքագիծը և համբերել մինչև օդանավի վայրէջքը: Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում նրանք բողոքով դիմել են տեղի իրավապահ մարմիններին: Ոստիկաններն իսկույն ձերբակալել են քաղաքացի Ս. Չ.-ին և տարել ոստիկանական բաժանմունք:

Պարզվել է, որ ինքնաթիռում մաստուրբացիայի դիմած այդ անձնավորությունը թուրքական բանակի զինվոր է: Նախնական հարցաքննությունից հետո ոստիկանները նրան տեղափոխել են Յենիբոսնայում գտնվող զորամաս:

Լուրեր են շրջանառվում, որ այս երևույթը շատ տարածված է թուրքական ինքնաթիռներում: Պատկան մարմինները սրանից հետո ճարահատյալ  թուրքական օդանավերում տեղադրելու են տեսանկարահանող սարքեր` որպես ուղևորների ձեռնաշարժության դեմ ուղղված կանխարգելիչ միջոց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more