Ես ժամանակ չունեմ սպասելու մինչև սերունդներ կրթվեն այնպես, որ հայ գործիչների կենսագրություններն ու ներդրումները ուսումնասիրվեն, յուրացվեն դրոցներում, որ հենց տեսնեն այդ դպրոցներում հրաշալի կրթություն ստացած երիտասարդները իրենց հայտնի անուններից մեկը, որևէ քաղաքական հայտարարության տակ, լրջանան, իմանան որ այս անգամ ներկայացում չեն դիտում, այս անգամ բիզնես է խոսվում, լրջորեն:
Ես ժամանակ չունեմ, ինձ ինքորոշումը պետք է հենց հիմա, և ես չեմ կարողանում ինքորոշվել լիովին, քանի դեռ ինքնորոշված չէ ամբողջ Հայքը:
Շվեդիան, որտեղ ապրում եմ, Շվեդիա է, որովհետև վերևում նկարագրածիս պես բազմիցս լրջացել են ամբողջ ցեղով շվեդ քույրերս և եղբայրներս, երբ քաղաքական հայտարարություն են արել իրենց գրողները: Աստրիդ Լինդգրենը 5-6 քաղաքական ելույթով է հայտնի այս երկրում միայն, բայց ամեն ելույթից հետո շվեդական խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է արել, կամ օրենք է ընդունել:
Ես ժամանակ չունեմ սպասելու մինչև դուք ինձ ճանաչեք, չեկիստներն ինձ չեն ներկայացնելու, ընդհակառակը փորձելու են բանտարկել, մեկուսացնել, անէացնել, և վարվել են այդպես երկու տասնամյակ: Ստիպված եմ ինքս ներկայանալ:
Ես սովետական միությունից մոտ 80 միլյոն հեռացածներից, հայերս ներառյալ, միակն եմ, որ քաղաքական կարիերա է արել նաև արտասահմանում, ժողովրդավարությունում: Կներեք վատ արդյունքների համար, կուզենայի դառնալ վարչապետ, կամ ՄԱԿ-ի գլախավոր քարտուղար մինիմում, բայց ցավոք սրտի ինձ ամեն քայլումս և ամեն ինչում խոչընդոտեցին հայրենակիցներս, միայն հայրենակիցներս: Ամեն դեպքում ձեր բոլոր ծանոթներից և անծանոթներից ավելի հաջողակ եղա, հետևաբար ավելի գիտակ քան որևէ մեկը:
Եթե համաձայն չեք, բերեք մի օրինակ մեր սովետական նախկին հայրենակիցներից անուն ազգանունով, որ խորհդարան է հասցրել իքն իր թեկնածությունը որևէ ժողովրդավարությունում, կամ անդամ է եղել կառավարության: Մինչ այդ, խնդրում եմ համակերպվել այն մտքի հետ, որ համեստության ու գիտելիքների վերաբերյալ ձեր արտահայտած բոլոր մտքերը կարող եմ անվանել ամբարտավան:
Ես կրկնակի անգամ, 2008-ի և 2013 թվականների ընտրություններից առաջ հայտարարել եմ իմ նախագահության վտարանդի թեկնածությունը:
Պարույր Հայրիկյանի 2013-ի ընտրությանը թեկնածությամբ մասնակցելու որոշման հայտարարությունից հետո շարքային քաղաքացի եմ, սիրով այդպիսին կմնամ, անգամ կարող եմ չմասնակցել խորհրդարանական կամ որևէ այլ ընտրության այլևս որպես թեկնածու, որովհետև իմ ԱԻՄ-ականներն ամեն ինչ կանեն ինչպես հարկն է: Դրա վկայությունը ես ունեմ երկու տասնամյակ առնվազն:
Իմ ակնածալից հարգանքը ձեզ հավատարիմ նվիրյալներ:
Շարադրանքս ներկայացնում եմ մեկ պատճառով միայն, որ հնարավորություն տամ ձեզ մտածելու, որ այստեղ խոսող մարդն այնուամենայնիվ ինչ որ բանից տեղյակ լինել կարող է, հարուստ փորձ ունի և կենսագրություն, ու քանի ինքն էլ է իրեն շարքային համարում, գուցե մենք երիտասարդներս էլ մեկ անգամ կյանքում լինենք շարքային, մինչև գեներալանալը, ու թողնենք կոպեկների ու նյութի քաղաքացիական պայքարիկները, որովհետև սկզբում խոսքն է, որովհետև ինչպես անվանենք այնպես կհնչի, այնպիսին կլինի այդ շարժումը:
Պայքարը հոգով անվանենք, ոչ նյութով:
Մեր հանրապետության հիմնադիր հայրը, առաջնորդը, առաջին գործիչը, ուսուցիչը, գրողը, տվել է մեզ այդ հոգևոր անունը`ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ
Համեստանանք սիրելիներս, մեկ անգամ կյանքում համեստանանք, բոլորս մոլորված գառներ ենք անկախ տարիքից ու գիտելիքներից, երկրի վիճակը վկա: