▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտերնետի արագությամբ Հայաստանն աշխարհում 61-րդն է

Ինտերնետի արագությամբ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ ներբեռնման 10․58 մբ/վայրկյան միջին արագությամբ։ Այս մասին վկայում են netindex.com-ի զեկույցի տվյալները։ Համաձայն զեկույցի հեղինակների՝ տվյալների հիմքում ընկած են Speedtest.net կայքի օգնությամբ Հայաստանից ստացված 84,741 թեստերի արդյունքները, որոնք արվել են 2013 թվականի դեկտեմբերի 31-ից 2014 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում։

Տարածաշրջանում ավելի բարձր տեղ է զբաղեցնում Վրաստանը՝ 49-րդն է 14.27 մբ/վ միջին արագությամբ։ Ադրբեջանը, ըստ netindex.com-ի, 113-րդ տեղում է՝ 5.13 մբ/վ։

Աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում Հոնգ Կոնգը՝ ներբեռնման 69.89 մբ/վ միջին արագությամբ։ 2-րդը Սինգապուրն է, 3-դը՝ Ռումինիան, 4-րդը՝ Հարավային Կորեան, 5-րդը՝ Ճապոնիան։ Ռուսաստանը 29-րդ տեղում է՝ ներբեռնման միջին արագությունը՝ 20.92 մբ/վ, ԱՄՆ-ն 20.38 մբ/վ-ով զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը։

Զեկույցի մեջ ընդգրկված 188 երկրների շարքում վերջինը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է, որտեղ համացանցից տվյալների ներբեռնման միջին արագությունը կազմում է 0.73 մբ/վ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more