▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանահայոց հանրագիտարան»-ի շնորահանդեսը Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսում

Երեկ՝ մայիսի 3-ին, երեկոյան ժամը 6-ին, Թեհրանում, Գրքի միջազգային ցուցահանդեսի ծրագրերի շարքում կայացավ, վերջերս Երևանում լույս տեսած, արվեստաբան և լրագրող Ժանետ Լազարյանի՝ «Իրանահայոց հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակի շնորահանդեսը:

«Իրանահայոց հանրագիտարան»-ն, Երևանում, հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Իրանի դեսպանության մշակութային կցորդության համատեղ ջանքերով:

Շնորահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության պատասխանատուներից՝ հոջաթոլիսլամ դոկտ. Բահման Աքբարին: Նա բարձր գնահատելով իրանահայության դերը Իրանի պատմության մեջ, նշեց, որ իրանահայությունը ու նաև երկրի մտավոր խավը լավածանոթ է տկն. Ժանետ Լազարյանի ու նրա ծավալած գործունեության հետ, այնպես որ ինձ շատ բան չի մնում ասելու և ուզում եմ միանգամայն խոսքը փոխանցել ազնվափայլ վարպետին:

Այնուհետ, Ժանետ Լազարյանը նախ իր շնորհակալությունն հայտնեց հոջ. դոկտ. Բահման Աքբարիին ու Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության այլ պատասխանատու անձանց՝ շնորահանդսի կազմակերպելու առիթով: Նա թեթև ակնարկ նետելով գրքի պատրաստման ընթացքին, հիշեցրեց, որ մինչ օրս, հայության տարած գործունեությունն Իրանում այս ծավալով չէր ներկայացվել, այդ իսկ պատճառով ավելի շատ ուշադրության արժանի էր այն և ապա իր դժգոհանքն հայտնեց ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդին, որ գրքից, գոնե որոշ քանակով, Թեհրան չի առաքել:

Տկն. Լազարյանը հավելեց, որ գրքի թարգմանության ողջ ծախսերը իր վրա էր վերցրել իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, որից նաև հատուկ շնորհակալություն հայտնեց:

Հեղինակի խոսքերից հետո կայացավ շնորահանդեսի պաշտոնական արարողությունը, վեր. Սերգեյ Շահվերդյանի, դոկտ. Աքբարիի և տկն. Ժանետ Լազարյանի միջոցավ:

Շնորահանդեսում ներկա էին Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Սերգեյ Շահվերդյանը, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր և ցեղասպանագետ Արտեմ Օհանջանյանը, թերթիս գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, գրող ն թարգմանիչ Խաչիկ Խաչերը, ՀԲԸ միության Երեցների բաժանմունքի ներկայացուցիչ Սիմոն Խաչատրյանը, Հեղինակի ընտանիքն ու քանի տասնյակ հայ և պարսիկ հյուրեր և այցելուներ:

Հիշեցնենք «Իրանահայոց հանրագիտարան»-ն առաջին անգամ հրատարկվել է 2002թ. Թեհրանում, պարսկերենով, 2000 տպաքանակով: Այն, նույն տպաքանակով, վերահրատարակվել է 2009 թվականին: Իսկ 2012թ. Երևանում լույս է տեսել գրքի հայերեն տարբերակը, որոշ լրացումներով, Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ ու Լիա Իվանյանի խմբագրությամբ:

 

 

Աղբյուրը` «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more