▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրար չենք «կերել»»․ Փաշինյանի աներձագ

«Փակագծեր չեմ բացելու։ Ներթիմային հարցերի վերաբերյալ չեմ պատրաստվում բարձրաձայնել, ժանրը եղել է ինքնաքննադատությունը, բայց բովանդակությունը չեմ ասելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փակ նիստին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նիստից հետո գրել էր․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր: Մի լավ քննադատեցինք իրար: Ընդ որում՝ բավականին անողոք էր»։

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը՝ Հրաչյա Հակոբյանը ասաց․ «Իրար չենք «կերել»։ Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում, շատ ենք հավաքվել փակ դռների հետևում, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար։ Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն էլ է իր խոսքում քննադատել ինքն իրեն»,–ասաց Հակոբյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more