▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում. Սամվել Ալեքսանյան

168.am-ը գրում է.

«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ՞ով ա գրում, էդ ինֆորմացիան ո՞վ ա տարածում, չեմ իմանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսնայանը` պատասխանելով կայքի հարցին, թե ո՞վ է երգել իր դստեր հարսանիքին:

Անցած շաբաթ, հիշեցնենք, «Փարավոն» ռեստորանային համալրիում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձիք նաև արտերկրից։

168.am-ի տեղեկություններով, հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհհռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահայտ երգչին Հայաստան հրավիրելու համար Սամվել Ալեքսանյանը վճարել է 990 հազար ԱՄՆ դոլար։ Հարսանիքին Աստղիկը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը։

Նա հերքեց, որ Ջասթին Թիմբերլեյքը ներկա է եղել և երգել է դստեր հարսանիքին. «Հարսանիքին 1000 հոգի մարդ ա եղել, թող ասեն` ով ա եղել: Մեր հայ երգիչներն են եղել սաղ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացե նաև՝ Քանի դեռ մեր օլիգարխները սրանք են, համաշխարհային աստղերը Հայաստանը շփոթելու են Փարավոնի հետ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more