▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջրահեղձ եղած» քաղաքացին ողջ է

Այսօր՝ ժամը 08.35-ին,  Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):

Ժամը 15.35-ի դրությամբ գետից մոտ 800 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկը ցուցաբերում է համապատասխան բուժօգնություն:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more