Վարչական շրջանում ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների լուծման նպատակով այսօր՝ փետրվարի 14-ին Աջափնյակ վարչական շրջանում հրավիրվել էր խորհրդակցություն՝ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի, Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետի, «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչների և համատիրությունների նախագահների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վարչական շրջանում առկա ջրամատակարարման խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ մշակվել է նոր աշխատելաոճ, որով Աջափնյակում առաջացած ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրներին առավել օպերատիվ արձագանքելու ու դրանց արագ լուծում տալու ուղղությամբ։