▲ Դեպի վեր

Saturday, 26.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Կապառոսն ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող են կրկին միասին աշխատել, այս անգամ՝ իսպանական ակումբում

Իսպանական «Սևիլիան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով, հաղորդում է Արմսպորտ-ը՝ հղում անելով  Euro-Football-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել ֆուտբոլիստի շուրջ բանակցությունները։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իսպանիայի մի քանի այլ ակումբներից։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ տարվա ամառը: Ֆուտբոլիստը ակումբում է 2021 թվականից: Այս մրցաշրջանում Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշանակվել է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more