▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը վաճառում է «Հայփոստ»-ը, «Հայֆիլմ» կինոստուդիան, Հրազդան ստադիոնը և այլն

 

ՀՀ կառավարությունը հաստատեց 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություններ:

Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Կառավարության այսօրվա նիստում քննարկված մի քանի այլ հարցերի մասին՝ ստորև՝ տեսանյութով.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more