▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Գիլոյանը հունվարի 1-ից կազատվի աշխատանքից

Ըստ տեղեկությունների ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի փոխնախարար Կարեն Գիլոյանը հունվարի 1-ից գուցե այլևս չզբաղեցնի պաշտոնը։

Լրատվականների հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով․

«Այս պահին չեմ կարող ասել, բայց, իհարկե, ես նման ծրագրեր ունեմ։ Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը։ Հիմա նրանց հետ բանակցությունների մեջ եմ, գուցե խնդիր լինի նախարարության իմ աշխատանքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more