▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսը թող Իլյա Երկրորդի հետ «բլատնոյ» խոսելու ժամանակ Վահագն Չախալյանին ազատեր. Չենք լռելու

«Կեղծ արժեքներ» շարքի սկսման առաջին օրվանից մի խումբ Մայր աթոռում աշխատող անձինք սկսել են մեղադրել «Չենք լռելու»-ին կաթողիկոսին զրպարտելու մեջ: Այս մասին Asekose.am-ին հայտարարեց  չլռող ակտիվիստ Նարինե Ասլանյանը, որը խոսքը բերում ենք առանց խմբագրման: Նշենք, որ նրա արտահայտած տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
«Բանը հասել է նրան, թե ինչո՞ւ մենք շնորհակալություն չենք ասում սարերում գտնվող վանքերի վրա թքած ունեցող կաթողիկոսին նրա համար, որ նա, իբր, «ազատել է Վահագն Չախալյանին»: Ափսոսում եմ, որ «Չենք լռելու»-ի իմ համախոհները չեն համաձայնվում իմ առաջարկին՝ «Կեղծ արժեքներ» շարքի ամեն թողարկման մեջ կոչ անել սփյուռքահայությանը որևէ գումար այլևս չտալ հանցագործ կաթողիկոսին, այլ ուղղել այն անապահով ընտանիքներին:
Ինչ վերաբերում է Վահագն Չախալյանի ազատման հարցին, ապա նույն հաջողությամբ կարելի է ասել, որ նրան «Չենք լռելուն» է ազատել: Ի դեպ, մեր նախաձեռնությունն, ի տարբերություն տխրահռչակ կաթողիկոսի, մի քանի անգամ բարձրացրել է Չախալյանի ազատման հարցը: ՈՒ դա հիմա չէ, երբ Չախալյանն ինքն իրենով էլ կազատվեր, այլ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Իլյա Երկրորդի առջև կապիկություն էր անում ու նրա հետ «բլատնոյ»  էր խոսում: Խնդրում ենք Ձեզ տեղադրել նաև այդ տեսանյութը, թե չէ ոմանք, ըստ երևույթին, մոռացել են, թե ինչ ողբերգություն է եկել Հայ առաքելական եկեղեցու գլխին 1999 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more