▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերտենք մեր երազանքների հզոր Հայաստանը. Շնորհավոր անկախության տոնը

Այսօր` սեպտեմբերի 21-ին,  ողջ հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության  Անկախության օրը: Տոն, որ, հիրավի, համազգային է: Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

 ASEKOSE.am-ը շնորհավորում է ողջ հայությանը` տոնի կապակցութամբ` մաղթելով, նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ,միասնականություն,  ամուր կամք` էլ ավելի շենացնելու  ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների  հզոր Հայաստանը:

Փառք Հայաստանի անկախությունը նվաճած բոլոր մարտիկներին:

Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more