▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կես կիլոգրամ սև խավիար և «Ադրբեջանական մուղամ CD» Քլինթոնին. ի՞նչ են ադրբեջանցիները նվիրում ԱՄՆ ղեկավարներին

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար օգտվելով հնարավորությունից ուսումնասիրեցի թե ի՞նչ նվերներ են ամերիկացիները ադրբեջանցիներից ստանում:

Օրինակ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական խալի, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։

2012թ. Իլհամ Ալիևը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» և «Ադրբեջանական Ղարաբաղի խալիները» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։

2012թ. Ալիևը Օբամային բյուրեղապակե թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։

2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիևը նվիրել է ադրբեջանական խալի, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե ոսկեջրած բաժակներ և «Ադրբեջանը տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ նվիրել է նաև Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը, հավանաբար ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։

Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը՝ հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին "բանկով" սև խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին և Վիկտորիա Նուլանդին։

Բնականաբար կան նաև հայ պաշտոնյաների նվերները, որը առանձին թեմա է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more