Հարգելի գործընկերներ,
Կրթական նյութերից ՖԲ-ում էջեր մեջբերելիս, նախ և առաջ, խնդրում եմ նշել գրքի կամ տետրի վերնագիրը և հեղինակին:
Ոչ բոլոր նյութերն են երաշխավորված ՀՀ ԿԳՆ-ի կողմից: Հաճախ անհատ հեղինակներ, առանց ԿԳ նախարարության երաշխավորության, տպագրում են ուսումնաօժանդակ նյութեր և առաջարկում դպրոցներին և ծնողներին:
Կրթության և գիտության նախարարությունը պատասխանատվություն է կրում միայն իր կողմից երաշխավորված ուսումնաօժանդակ գրականության համար:
Միաժամանակ հիշեցնեմ, որ աշխատանքային տետրերի վաճառքը դպրոցներում արգելված է:
Շնորհակալություն համագործակցության համար:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրառումը
Ֆեյսբուք