▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը հացի մեջ օձ է հայտնաբերել

Ապրիլի սկզբին Reddit բլոգի օգտատերերից մեկը մի շատ տհաճ լուսանկար էր տեղադրել: Նա տեղադրել էր «բուխանկա» տեսակի հացի նկար և մեկնաբանություն. «Մորաքույրս հացի մեջ ամբողջական օձ է հայտնաբերել»: Լուսանկարում իսկապես երևում էր թխուկի մի հատված` «տհաճ» միջուկով: Կնոջ զարմիկը մեկնաբանության մեջ նշել էր, որ մորաքույրը հացը գնել է  Mrs. Baird's-ի հացաբուլկեղենի խանութում, որը շատ հայտնի է Տեքսասում և հարևան նահանգներում: Տուն գալով` կինը ցանկացել է սենդվիչ պատրաստել, կտրել է հացն ու դրանում օձին հայտնաբերել: Հացաբուլկեղենի խանութի PR պատասխանատուն` Դեվիդ Մարգուլիսը,  The Huffington Post–ին ասել էր, որ այդ լուսանկարը կեղծ է: «Նման բնույթի պահանջները սովորաբար կեղծ են լինում: Սա այն դեպքը չէ, որի մասին կարելի է ասել`«այո, նման բան կարող էր լինել»: Այս մեղադրանքը պարզապես տարօրինակ է»,- նշել է տղամարդը: Հացաբուլկեղենի խանութի ղեկավարությունն առաջարկել է «տուժածին» չարաբաստիկ հացն ուղարկել անկախ փորձաքննության` պարզելու համար` արդյոք դրանում կողմնակի մարմին եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք նշել են, որ գնորդները հաճախ են փոքր-ինչ վառված բաղադրիչները շփոթում կենդանի մարմինների հետ: Հիշեցնենք, որ սա սննդում տարօրինակ բաղադրիչներ գտնելու միակ դեպքը չէ: 2012թ. ամռանը Delta ավիաընկերությունը ստիպված էր արդարացումներ գտնել, թե ինչ գործ ունեին ասեղները 4 չվերթների բիզնես-կարգի ուղևորների սննդի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more