▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը թալանել է ամուսնուն ու փախել սիրեկանի հետ

Ոստիկանության Վայոց Ձորի մարզի ոստիկանները, ամուսնու դիմումի հիման վրա, որոնում են նրա կնոջը: Ամուսինը` Կ. Մ-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դեկտեմբերի 20-ին տանից գողացել է 800 հազար դրամ, ոսկյա մատանիներ, մեծ քանակի պահածոներ, ներքնակ, անկողնային պարագաներ և սիրեկանի հետ դիմել փախուստի:   Շամշյան. Com-ի հաղորդմամբ` ամուսինը, գալով տուն, թալանված բնակարանում հայտնաբերել է նաև նամակ, որտեղ գրված է եղել. «Ոնց չես հավատում աշխարհի վերջին, դե տես` ոնց է լինում աշխարհի վերջը»: 

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` կնոջը հայտնաբերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more