▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում». Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Թեմայի վերաբերյալ լրագրողները զրուցել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: «Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգին ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Այսօր աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք արձագանք և դրանից հետո ԲՏԱ-ն ու Կառավարությունը կհստակեցնեն անելիքները: Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում»,- ասել է նախարարը:

***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչված ինչ որ արհեստականորեն գեներացված խոսույթների համար հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Իսկ երբ Ալիևը անձամբ կասկածի տակ է դնում մեր տարածքային ամբողջականությունը, պատմությունը, արժեքները, Անկախության Հռչակագիրը, մեզ անվանում է ֆաշիստական երկիր և սպառնում է ոչնչացնել ու նման էլի շատ բաներ, սրա հետ շատ համերաշխ եք չէ՞, ոնց որ ձեր սրտից ա հա խոսում Ալիևը։ Բա մի ծպտուն հանեք, ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը։
Հիմա էլ մի հատ անհասկանալի թուղթ եք ստորագրել Ամերիկայի հետ իբր փրկություն ա հա։ Այս թղթով միայն արհավիրք եք բերելու։ Մի կողմից թշնամական Թուրքիան ու Ադրբեջանն է մեր սամանակիցը, հիմա էլ Պարսկաստանին ու Ռուսաստանին եք թշնամի սարքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more