Aravot.am-ը գրում է, որ այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Մի խումբ քաղաքացիներ «Վերջ գծատերերի լպիրշությանը» ցուցանակներով նստել էին քաղաքապետարանի մուտքի մոտ: Նրանք սկսել են դրամապանակներից 50 դրամանոցներ հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»: Քաղաքացիները պահանջում էին, որ տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը իջներ եւ հանդիպեր իրենց հետ: Նավասարդյանի փոխարեն ներքեւ է իջել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանն ու սկսել է բացատրություններ տալ, թե ինչու է թանկացել տրանսպորտը, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները սկսել են սուլել եւ 50, 20 դրամանոցներ նետել նրա վրա. կոպեկներից մեկը կպել է քաղաքապետի խորհրդականի գլխին:
Հեղինակ` Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Առավել մանրամասն` այստեղ: