▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոթող, որը Ջիմ Թորոսյանը իրականում կառուցում էր որպես ուրարտական ամրոցի հաղթական աշտարակ

Մահացավ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Նրա բազմաթիվ աշխատանքներից, հիասքանչ եւ անհաջող, ես կանդրադառնամ մեկին, որը իմ կյանքի մասն էր եղել, քանզի դրա շինարարությունը իրականացրեց հայրս` Էդուարդ Խզմալյանը: Խոսքը Կոթողի մասին է, որը Թորոսյանը ներկայացնում էր իբրեւ Հայաստանի «սովետականացման» 50-ամյակի արձան, բայց իրականում կառուցում էր որպես ուրարտական ամրոցի հաղթական աշտարակ: Հայրս անչափ հպարտ էր այս «գաղտնիքը» իրականացնելու համար:

Լուսանկարի վրա, որը կարող եք դիտել այստեղ, նա ձախից է, 1967 թ.:

 

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more