▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ

Նոյեմբերի 16-ին, Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։

Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացրել է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more