▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին այրվող շոկոլադի մասին՝ կրկին ռուսական արտադրության. Алёнка

Համացանցում տարածում են գտել տեսանյութեր, որում ցուցադրվում են, թե ինչպես են հեշտությամբ այրվում ռուսական արտադրության շոկոլադները: Առաջին տեսանյութը՝ «Россия Щедрая Душа» շոկոլադի մասին էր և այն տարածողները նշում էին, որ այն կրակից նույնիսկ չի հալվում, այլ ծխում է մոմի նման, ինչն ապացույց է, որ դրանում ոչ կակաո կա, ոչ կարագ՝ ինչպես նշված է բաղադրության մեջ, այլ պարզապես՝ քիմիական տարրերից ստացված ապրանք է:

«Անուղեղ ու չկայացած քիմիկոսներին բացատրեմ, որ ցանկացած շոկոլադի մեջ առկա են օրգանական նյութեր, այդ թվում և յուղեր, և ըստ դրա ցանկացած շոկոլադ վառվում է»,-այս առիթով գրել էր Արգիշտի Կիվիրյանը, սակայն օգտատերերն ընդգծում էին, որ «շոկոլադը պետք է այրվելուց բացի հալվի...»

Ինչևէ, մինչ քննարկումները այս թեմայով համացանցում շարունակվում են, տարածվել է ևս մեկ տեսանյութ՝ կրկին այրվող շոկոլադի մասին՝ կրկին ռուսական արտադրության. Алёнка

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more