▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրոնա-քաղաքական սեքսի առավելությունները

Ամեն տեսակի էքսցեսներից խուսափելու համար, մարդ պիտի իր սեռական կյանքը ծրագրավորի, համակարգի ու դասակարգի։ Մարդ պիտի նախօրոք իմանա, թե շաբաթվա որ օրը՝ ինչ հավատամքի, ազգի, մասնագիտության, քաղաքական հայացքների ու կուսակցության ջատագովուհի է ընդունելու…Որպեսզի ազգային հերթական զարթոնքի փուլում ապաքաղաքական, ապահասարակական, ապակրոնական սեքս չանի, էլի, խայտառակ ըլնի…

Օրինակ երկուշաբթի օրը կարելի է Եհովայի վկայՈՒՀՈՒ հետ անցկացնել (չասեն, թե մեր երկրում խղճի ազատություն չկա)։ Վկայուհու առավելությունները շատ են։ Ես պատկերացնում եմ, թե ինչեր կասի սեքսի ընթացքում եւ ամենաթեժ պահին՝ «Աաաա, էս ի՞նչ բիբլիական կայֆ ա», «Վախ, վախ Եհովա ջան, վախ»… Ու ամենակարեւորը՝ վկայուհին տեղով քայլող ռեկլամ է, որովհետեւ կգնա ու բոլորին վկայություն կանի, թե ինչեր են արել իր հետ, ցանկացողների թիվը կշատացնի, քյասար՝ ԿԼԷՆՏ կբերի։

Երեքշաբթի օրը կարել է մի Հին ՀՀՇ-ական, Լեւոնական բրածո կին բերել (աշխարհում կան Հին Հույներ ու կան Հին ՀՀՇ-ականներ… դրանք են մնացել)։ Ու ինքն անպայման պիտի լինի խաչիկ ստամբոլցյանի ժամանակների բոյկոտների ակտիվիստ… Էն որ կեղտոտ ջինսով, ծուռումուռ ատամներով ու ակնոցներով, հայկական սիգարետը բերանին պպզում էին ատոմակայանի դեմը։ Մի բանն է վատ՝ եթե ուզես դրան լողացնել, կղժա՝ «Ձեռդ քաշի, ազգային պայքարի բույրն ե՞ս ուզում վրիցս հանես, իմ բույրն ուրիշ բույր ա, սա "Запах женщины 2"-ն ա»։ Ու սեքսի ժամանակ նրա հետ պետք է մի քիչ էլ սադո-մազո տարրեր կիրառել, որ ինքն էլ հաճույք ստանա, որ ոռնա՝ «Վաաախ, ավազակապետական երկիրն ինձ սպանեեեեց», «Աաախխ, էս ինչ ազգային զարթոոոնք ա», «Ըըըհ, ո՞ւր ես Լեվոն, ո՞ւր ես Խաչիկ, ահհ, էս ի՞նչ ա կատարվուուուուում»։ Մի խոսքով՝ արժի։
Չորեքշաբթի օրը պետք է մի հատ իրա խելքին «ընդդիմադրական-սենսացիոն հայտարարություններ» գրող լրագրողողուհի բերել։ Դրանք միշտ ջահել են լինում, միշտ խակ ու միշտ լակոտ, մեծանալ չկա (քյասար՝ ջահել, ջիվան, բայց ոչ Գասպարյան)։ Ու իրենք ընդհանրապես չգիտեն, թե սեքսն ինչ է, բայց միշտ ունենում են սեքսուալ խաղալիքներ՝ "SEX TOYS", ասենք յարմրկից առած մի հատ այլանդակ չինական դիկտոֆոն, հաստ, թանաքոտ գրիչ ու ծաղկավոր, թուրքական տետր (եթե էդ SEX TOYS-ները կան՝ էլ ի՞նչ բնական սեքս)։ Լավ կլինի նրա համար ընտրել մի էնպիսի դիրք, որ նախ սեքսի ընթացքում քո քաղաքական դիրքորոշումը զգա, երկրոդ՝ ձեռքերն ազատ լինի, որ էդ խաղալիքները կարենա բռնել… Երեւի ինքը լինի վերեւից… համ էլ չի ասի՝ «Լրագրողին պառկացրին ու ոտնահարեցին»։ Բայց ամենալավը նրա ձայները կլինեն՝ «Աաախ, էս ՀԱԿ-ը ինչի՞ չմիացավ ժողովրդին, հըըըըըը՞՞», «Վաաախ, ընտրակեղծիքների մասին բան չասեցիք, աաայ» (ստեղ պիտի ասես՝ «Բայց սաղի միջից ես քեզ եմ ընտրել, ընտիր ջան»), «Օօօհհ ձեր կարծիքով աահհ Քոչարյանը ինչի՞ է աաահհ ստվերային աջակցություն է ցուցաբերում վաաախխխ Րաֆֆիին, ուֆֆֆֆ», «Արթուր Բաղդասարյանի աաաախխխ վերջին հայտարարության մասին վաաայ»… Այ էդտեղ պիտի դադարեցնես սեքսը ու իսկականից դրան տփես, որովհետեւ ՍԵՔՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՏԱԼ, դա անգամ Կամասուտրայում ա գրած… Օձը որ օձ ա, սեքսի ժամանակ դրա անունը չի տալիս… Մի խոսքով…

Հինգշաբթի օրը կարելի է սուտ հայրենասիրական կոչերի ու ֆրազների մոլագար աղջկա հրավիրել։ Նրանցից, որ «Հայ», «Հայկական ու «Հայեցի» բառերից բացի ուրիշ բան չգիտեն։ Հա, «առաքելական» բառն էլ գիտեն, բայց իմաստը հո չե՞ն իմանա, շատ կլինի։ Էդ կանայք դալտոնիկ չեն, բայց ամեն ինչ եռագույն են տեսնում, գլխներին կա եռագույն ԱԲԱԴՈԿ, բայց մեկ է իր մազերը միշտ խճճված են (էդ սանրվածքն անվանվում է «Մեր հողերը հետ տվեք»։ Իրենք ուտում են միայն չորացած հայկական բոզբաշ (ավելի կիրթ՝ «Մարմնավաճառբաշ») խմում են հայկական լֆիկի արաղ ու «ՀայԿոլա (ասում են Սալիերին էդ ՀայԿոլայով ա թույնել Մոցարտին)։ Բայց էդ հայամոլի աչքերը բացելու համար եթե ուզես կաբարդինո-բալկարական սեքս անես, ինքը կհարցնի՝ «Իսկ ո՞ր լավագույն հայազգի մարզիկներն են դա սիրել»։ Սեքսի ժամանակ դրանք հաստատ կլռվեն ու ձայն չեն հանի, բայց սեքսից հետո կսկսվի՝ «Բայց արդյո՞ք մեր արածը Հային վայել բան էր», «Լավ չենք անում, էլի, հայ ժողովուրդը մի մարդու պես կանգնել ա՝ մենք ինչ-որ պատմություն չունեցող ամերիկացու պես բաներ ենք անում», «Գոնե մի ազգային-ազատագրական համույթի, ասենք՝ Մարաթուկի երգի ներքո կատարեինք էդ ոչ հայեցի արարքը»։ Մի խոսքով էնքան կզզվացնի, որ տուն ճանապարհելու փոխարեն՝ կհանես պադիեզդ ու աղբատար ու կգցես աղբատար խողովակը։
Ուրբաթ օրը կարել էր ԲԱՐԵՎ-ական մի կնոջ հյուրընկալել, որ ընդհանրապես խտրականություն չգրանցվի (մարդ կա Եհովային ա հավատում, մարդ կա Հիսուսին, մարդ կա Մուհամեդին, մարդ կա Րաֆֆին… Աստված մեկն է ու ամենուր)։ Բայց դա չի ստացվի, որովհետեւ էդ կանայք կամ հանրահավաքի կլինեն, կամ երթի կամ դասադուլի։ Բա էդ դեպքում ո՞նց ցույց տաս համակրանքդ դեպի շարժումը։ Ուրեմն կարելի է այդ օրը ընդհանրապես սեքս չանել, բայց դա ոչ թե որակել որպես սեքսադուլ, այլ սեքսադադար… Լռության րոպեի պես, սեքսարոպե։ Այո, ուրբաթ օրը ոչ մեկի հետ սեքս չես անում, հենց էդպես, для солидарности.
Շաբաթ օրը կարելի է եւ պետք է (ես կասեի՝ անհրաժեշտ է) թաքուն եղանակով բերման ենթարկել մի այլանդակ, օլիգարխոտ գործարար պատգամավորի կնոջ։ Լինում են, չէ՞, էդպիսինները՝ գրտնակով փաթաթած մի մետրանոց չոլկայով, կոնքի մսերը տակից փախած սպիտակ փոնթիկավոր շրջազգեստով, սուր կրունկանոց կոշիկներով, վրաներից էլ միանգամից բուրում է Gucci-իի, Bvlgari-իի ու DOLCE & GABBANA-ի հոտը՝ խառնված սեփական, անկրկնելի ու առաջին անգամ հայաստանում իր քրտինքի հոտին… Դա սովորական բույր չի, դա շատ նոր ֆիլմ է՝ "Возвращение Запаха женщины 5"։ Դրա հետ սեքս անելուց պիտի ականջներդ փակ լինեն, թե չէ մարդ կսատկի ուղղակի։ Նախ ինքը կուզի սեքս անել Արմենչիկի երգերի տակ ու երկրորդ՝ ո՞նց դիմանաս էսպիսի արտահայտությունների՝ «Վախ, ազիզ, էս ինչ ընտիր ես դու», «Ես չգիտեի, որ սենց բան կա աշխարհում», «Աման, կյանքում տղամարդու հետ չէի էղե, մի անգամ եմ էղե, էն էլ մարդուս հետ, առաջին գիշերր, թուհհ, «Վախ, կյանքս»։ Բա։ Էդ սեքսը կհիշվի դարեդար։
Իսկ կիրակի օրը կարելի է մի մահմեդական, արաբ կին բերել Դուբայից, նորմալ սեքս անել, հանգիստ անցկացնել երեկոն ու մոռանալ ամբողջ շաբաթվա գործող անձանց։

ՀԳ Մոռանում էի, հա։ Որպեսզի փոքրամասնությունները չնեղանան, որ իրենց չկանչեչինք, որպեսզի չասեն՝ «Հոմոֆոբ շունը սաղին հիշեց, մեզ չհիշեց»՝ կարելի է հրավիրել մի երեք-չորս լեզբիանկա, որ ամբողջ շաբաթվա ընթացքում ֆռֆռան «Դեպքի» վայրում… բաղնիքը միացնեն, ջուր տաքացնեն, փոշեծծիչ միացնեն, փոշեծծեն… Մի խոսքով՝ զբաղվեն։

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more