▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է Արաքսի Սարյանը

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր տեղեկացա և... ցնցվեցի... Կյանքից հեռացել է ինձ համար անչափ սիրելի, թանկ ու նվիրական, իմ ավագ ընկեր ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆԸ... Արաքսի Սարյանը մեր երաժշտագիտության խոշորագույն դեմքերից է, ականավոր անհատականություն, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Արծրունի Հարությունյանի դուստրը, ականավոր ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի զարմուհին...ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինը, մեր կոնսերվատորիայի սյուներից մեկը... Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր...
Ցավում եմ, ափսոսում...

Ցավակցություններս եմ հայտնում ընտանիքին, իմ ընկեր Ավիկ Իսահակյանին, Ռուզան Սարյանին, բոլորին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more