▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ երթուղայինում.վարորդը գործադուլի կոչ է անում

Հասարակության շրջանում շարունակվում ու ավելի  է ընդլայնվում  բողոքի ալիքը` ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել ավտոբուսներից մեկում: ASEKOSE.am-ի թղթակիցը ականատես է եղել ուղևորների բողոքի ակցիային:

Գրեթե մեկ ժամ ուշացած ավտոբուսի մեջ մթնոլորտը շիկացավ այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը բարձրաձայն հայտարարեց, որ վճարելու է 100 դրամ և բոլորին կոչ արեց հետևել իր օրինակին: Բացառապես բոլորը միացան բողոքին` հայտնելով իրենց դժգոհությունը ու վստահեցնելով, որ օրվա ընթացքում բոլոր երթուղայիններում աղմուկ են բարձրացնելու` այդ կերպ միանալով ընդհանուր պայքարին:

«Քանի անգամ երթուղային եմ նստել, ամբողջ ճանապարհին բարձրաձայն խոսել եմ` հորդորելով բոլորին վճարել 100 դրամ: Էս ինչ են անում մեզ հետ, չի կարելի անտարբեր լինել, բոլորիս պայքարն է: Էն Տարոնը հեչ հորը չքաշեց, հոր հիշատակն է ոտնատակ տալիս »,- բորբոքված ասում էր ուղևորներից մեկը:

Վարորդն անընդհատ շեշտում էր, որ իրենից չնեղանան.

«Ուզու՞մ եք հենց այս պահին էլ իջնեմ, չքշեմ»:

 Բոլոր ուղևորները 100 դրամ վճարեցին և իջան:

Կարճ ժամանակ անց` վարորդը զանգահարեց ինչ-որ մեկի և հայտարարեց, որ բոլոր մարդիկ  100 դրամ են վճարում, ապա հորդորեց.

«Եկեք չքշենք, մարդիկ մեզ են վիրավորում, եկեք գործադուլ անենք, այ լսի ինչեր են ասում, չեն վճարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more