▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին». Սուրեն Խաչատրյան

2 ժամից ավելի  Գորիսի ոստիկանությունում է գտնվել  Սյունիքի մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանը: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել այսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: 


shamshyan.com-ն է գրում այս մասին. ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել  է, որ մի քանի գորիսեցիներ իր հետ զրույցում ավելի վաղ հայտնել էին, որ իրենք ո՛չ մարզպետի, ո՛չ էլ Բուդաղյանների շրջապատից են ու ասել էին, որ սպանության հիմնական մեղավորը քաղաքապետի նախկին թեկնածուն է և նրա եղբայրը: Որոշ ժամանակ անց ֆոտոլրագրողը պարզել էր, որ այդ անձիք մարզպետի հարազատներն ու ընկերներն էին և նրանց նպատակը հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելն էր: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվել է  կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»: 

Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more