▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիկա Մեսրոպյանն ու Խորեն Լևոնյանը երեկ ամուսնացել են

Երեկ աստղային հարսանիք է տեղի ունեցել, որը սակայն անսովոր լուռ է անցել. ամուսնացել են դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն ու դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: 

Լուրն` Asekose.am-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Խորեն Լևոնյանն,ով նաև նշել է, որ չի ցանկանում որևէ այլ մանրամասներ ներկայացնել : 

Նշենք, որ բացի դերասանական գործից` Խորեն Լևոնյանը «Երեւան» ստուդիայի տնօրենն է, իսկ Լիկա Մեսրոպյանը` Laki Dessert Art Studio-ի հիմնադիրն է: 

Խորեն Լևոնյանն ու Լիկա Մեսրոպյանն Արմենիա TV-ի «Խաղից դուրս» 25 մասանոց հեռուստասերիալի գլխավոր դերակատարներն էին:

Հիշեցնենք, որ Լիկա Մեսրոպյանը վերջին հարցազրույցներից մեկուն հայտարել էր. «Հասել եմ իմ ուզածին, արդեն կմտածեմ ընտանիք կազմելու,երեխաների մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more