▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան անցել է ագրեսիվ հակահարձակման

 

Լիսկան անցել ա ագրեսիվ հակահարձակման ու դատելով զարգացումներից, նա փորձում է շանտաժի միջոցով հաշտվել Բուդաղյանների հետ: Ճիշտ է, Լիսկան արդեն տևական ժամանակ է, ինչ շառից-փորձանքից հեռու տեղափոխվել է երևան, որպեսզի անհարկի լարվածություն չլինի Գորիսում, բայց շրջանառվող լուրերի համաձայն, նա մի կողմից միջնորդ է խառնել՝ ի դեմս կրտսեր Բուդաղյան եղբոր ռուսաստանյան գործընկերոջ, որպեսզի վերջինս օգնի հարթել կոնֆլիկտը, իսկ մյուս ձեռքով արդեն ակտիվ անցել է Արրտակ Բուդաղյանի նկատմամբ քողարկված սպառնալիքների. Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի որդու փաստաբանը մեղմորեն ակնարկել է, որ Բուդաղյանի՝ տուժած կողմ լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող, նա դեռ մի բան էլ կարող է ներգրավվել որպես մեղադրյալ, բայց այս պահի դրությամբ ոչ ինքը, ոչ իր պաշտպանյալը չեն պատրաստվում մեղադրանքներ առաջադրել Բուդաղյանի նկատմամբ:


Այլ կերպ ասած, Լիսկան հասկացնել է տալիս Բուդաղյաններին, որ կամ էս ամեն ինչի վրա վերջակետ ենք դնում «լավ» ձևով, կամ էլ Արտակը մի քանի տարով հայտնվում է ճաղերի ետևում: 

 

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more