▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսացույցի խափանման դեպքում տեղում չես գտնի որևէ ՃՈ աշխատակցի

Արդեն տևական ժամանակ սկսել եմ նկատել, որ Երևանի փողոցներում որևէ տեղ լուսացույցի խափանման դեպքում տեղում չես գտնի որևէ ՃՈ աշխատակցի, որը փորձի կարգավորել խափանման պատճառով ստեղծված գերվթարային իրավիճակը: Նման պարագայում ՃՈ աշխատակիցները կարծես ուղղակի անհետանում են տվյալ վայրից:

Եվ սա այն դեպքւոմ, երբ գոնե ես նկատել և անցել եմ այնպիսի փախանված լուսացույցով կարոևագույն խաչմերուկներ, ինչպիսիք են, օրինակ, Բաղրամյան-Պռոշյան, Կորյուն-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան և այլ խաչմերուկները:

Տեսել եմ իրավիճակներ, երբ ժամերով խափանված են եղել Երվանդ Քոչար փողոցի կամ Կոմիտասի բանուկ խաչմերուկներ: Իրավիճակը նման դեպքում դառնում է ոչ միայն վթարային, այլ նաև խցանումներով լեցուն, ինչի կարգավորումը ուղղակիորեն համարվում է ՃՈ պարտականությունը` մինչև լուսացույցի կարգավորումը:

Ինչ են ի վերջո մտածում այս իրավիճակի մասին ՃՈ աշխատակիցները և ով պետք է պատասխանտվություն կրի լուսացույց տևական խափանման պատճառով առաջած վթարների պատճառով:

Վարորդներ, ինքնակազմակերպվելու ժամանակն է:

Վլադ Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more