▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե, Թուրքիայի գովերգումը նվաստացնում է նահատակների հիշատակը

Լրատվական կայքերից մեկից իմացա ... որ մի հաղորդավարուհու կարծիքով «Թուրքիայի իշխանությունները տեղի հայերին ավելի հարգանքով են վերաբերվում, քան մեր իշխանությունները»:

Միգուցե տեղին է հիշեցնել, որ թուրքական իշխանությունները նախկինում նույնպես «հարգում էին» հայերին, և այնքան շատ էին «սիրում», որ 1.5 միլիոն հայերի ոսկորները մինչև այժմ Միջագետքի անապատներների ավազների մեջ են:

Միգուցե «հարգանք» ասելով նկատի ունեն ապրիլի 24-ին հայ երիտասարդի զինծառայողի սպանությունը Թուրքական բանակում:
Միգուցե «հարգանք» ասելով նկատի ունեն հայ լրագրողի սպանությունը, որի միակ մեղքը եղել էր այն, որ բարձրաձայնել էր հայերի առկայության փաստը Թուրքիայում:
Միգուցե «հարգանքի» նշան է, մեր երկրի շրջափակումը, որի հետևանքով Հայաստանի տնտեսության զարգացումը դժվարանում է: Միգուցե թուրքական իշխանությունների «հարգանքից» է, որ պոլսահայերից շատերը գալով Երևան վախենում են այցելել Եղեռնի հուշահամալիր: 

Միգուցե թուրքական իշխանությունների հարգանքի նշան է, որ հայերը չեն կարող իրենց ազգությունը գրանցել անձնագրում: 
Միգուցե հաղորդավարուհին ուզում էր իր համեմատությանբ շեշտադրել Հայաստանի իշխանությունների իր գնահատականը: Ամեն մարդ ազատ է արտահայտելու և քննադատելու իշխանությանը: Մյուս կողմից էլ թուրքական իշխանությունների գովերգումը մեղմ ասած նվաստացնում է միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը, որոնց սպանվել, ողջակիզվել, խոշտանգվել են ներկայիս և նախկին թուրքական իշխանությունների կողմից:

Վահե Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more