▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Զաքարյանի գիրքը փտում է.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի մասին պատմող «Լուսինե» գիրքը պետք է հանձնվի «Լուսինե Զաքարյան» ֆեյբուքյան էջի պատասխանատուներին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնել է Խորեն Պալյանի հոգեզավակ Վարդուհի Սուքիասյանը, գրքի գրեթե ողջ տպաքանակը փտում է Կողբացի 42 հասցեում գտնվող տան պատշգամբում։

Նրա խոսքերով՝ գրքի հեղինակը Խորեն Պալյանն է, ով տեսնելով, որ գրախանութներում այն չի վաճառվում՝ գնել է բոլոր օրինակները եւ բերել տուն։ Գիրքը տպագրվել էր 2000 օրինակով՝ պետական պատվերով։

«Մարդիկ չգիտեն, որ նման հրաշալի գիրք գոյություն ունի՝ նվիրված Լուսինեին։ Պահանջում ենք Պալյան/Բալյաններից մեզ հանձնել այդ գրքերը»,- ասել է Վարդուհի Սուքիասյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more